«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կատարելով ՀՀ ՄԻՊ մասին ՀՀ օրենքի պահանջը, երեկ վերջապես հրապարակեց «2015թ.-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան զեկույցը:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ նորանշանակ ՄԻՊ-ը, գրեթե ոչինչ չի փոխել նախկին օմբուդսմենի` Կարեն Անդրեասյանի պատրաստած զեկույցում: Թե այդ դեպքում ինչո՞ւ էր այդքան ուշանում զեկույցի հրապարակումը, դժվար է ասել: Նկատենք, որ անցած տարի ներկայացված ՄԻՊ զեկույցը 500 էջանոց էր, իսկ այս տարվանը 455 էջանոց աշխատանք է:
Հավելենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առիթով գրված զեկույցն այդպես էլ մնաց օդից կախված»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: