Մայրն Արարատից 10-ամյա աղջկան գրկած բերում է Երևան՝ հատուկ դպրոց. բուժումից հետո Գրետան կկարողանա քայլել, սակայն գումար է անհրաժեշտ:

Գրետա Սողոմոնյանը ծնվել է 2006 թվականին Արարատ քաղաքում՝ մանկական ուղեղային կաթվածով: 2011թվականին Արաբկիր բժշկական կենտրոնում երեխային վիրահատել են, ինչի արդյունքում Գրետան կարողանում է նստել,սակայն մինչ օրս նա չի կարողանում կագնել և քայլել:

Մայրը գրկած նրան շաբաթական երկու անգամ ավտոբուսով բերում է Երևան՝ հատուկ դպրոց կրթության:

Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, ինչի պատճառով փոքրիկին չեն կարողանում բերել վերականգնողական բուժումների Երևանում գտնվող վերականգնողական կենտրոններում:

Գրետայի մայրը դիմում է բարի մարդկանց աջակցությանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍբանկում Գրետայի մայրիկի՝ Զարուհի Սողոմոնյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
11500093997139 ՀՀ դրամ

11500276237162 ԱՄՆ դոլար

11500584774047 ԵՎՐՈ

11500189662696 ՌԴ ռուբլի

SWIFT :ARMNAM22

Զարուհի Սողոմոնյանի հեռախոսահամարն է՝ +37498 50 13 47: