«Հրապարակ» թերթը գրում է.

«Ապրիլի 4-ին մեկնարկող ԱԺ քառօրյան կվարի, առավել ստույգ` կբացի Գալուստ Սահակյանը, ապա քառօրյայի էստաֆետը կհանձնի ԱԺ փոխնախագահներին, որպես արձանագրում, որ ինքը լավ է, ամեն ինչ մնացել է ետևում: Չնայած, մեր տեղեկություններով, մեկ ամիս հետո նա կրկին մեկնելու է Գերմանիա` ևս մեկ ստուգում անցնելու:

Ի դեպ, ԱԺ այգում անվերջ զբոսնող Գրիգորիչը բաց չի թողնում ոտքով քայլելու որևէ հնարավորություն. վերջին շրջանում նա հաճախ է լինում ԱԺ իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, հասկանալու` Ընտրական օրենսգիրքն այս քառօրյայի օրակարգ կմտնի՞, թե՞ արտահերթով կքննարկվի:

Ի դեպ, ԸՕ-ի քննարկումը հետաձգելու հանգամանքը ՀՀԿ-ից բացատրեցին այսպես․ «Կիսատ հարցերը շատ-շատ են, զուգահեռ քննարկումներ են ընթանում ԵՄ-միջազգային կառույցների հետ` դոնորական եւ այլ հարցերով, քաղհասարակության, ընդդիմության հետ, որից հետո նաեւ նախագահականի հետ համաձայնեցնելու խնդիրներ են առաջանալու, իսկ դրա համար շատ ժամանակ է պետք»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: