Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ։
Ադրբեջանական լրատվամիջոցները դեռևս լռում են այս թեմայով, միայն «ԱՊԱ» լրատվական գործակալությունը կեղծ լուրեր է տարածում, թե երեկ գիշեր հայկական կողմն է սահմանի ողջ երկայնքով խախտել հրադադարի ռեժիմը։
Հորդորում ենք քաղաքացիներին ավելի ուշադիր լինել և չտարածել ադրբեջանական կողմի կեղծ տեղեկատվությունը՝ խուճապ չառաջացնելու համար։