Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զգուշացրել է, որ Իսրայելի կողմից նոր հարձակումը հարձակման կհետևի նոր հարձակում և կդառնա լայնամասշտաբ պատերազմի սկիզբ: Այս մասին հայտնել է Քուվեյթի Al Rai պարբերականը հղում կատարելով նախագահին մոտ կանգնած աղբյուրներին: Վերոնշյալ ուլտիմատումը Ասադը Ռուսաստանի միջոցով ուղարկել է Միացյալ Նահանգներ, որին Սիրիան համարում է այդ հարձակումներին մասնակից:
Պարբերականի հաղորդմամբ Ասադը հուսով է պատասխան ստանալ 24 ժամվա ընյթացքոմ` նշելով, որ իր բանակը դեպի Իսրայելի հետ սահմանն է ուղել ռուսական նոր «երկիր-երկիր» հրթիռները և ՀՕՊ համակարգերը: Աղբյուրները չեն նշել, թե ինչ տեղի կունենա եթե Ամերիկայի կողմից պատասխան չստանան:
Միևնույն ժամանակ Մոսկավայում Սիրիայի դեսպանատունը հերքել է այդ լուրերը: «Այն լուրերը, թե իբր Բաշար Ասադը Մոսկվայի միջոցով նամակ է փոխանցել Վաշինգթոնին չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին հայտարարել են Интерфакс գործակալությանը հայտնել են սիրիական դիվանագիտական առաքելությունից: