«Հավատացեք միայն պաշտոնական աղբյուրեներին, նույնիսկ ինձ նման անհատական աղբյուրները ոչ միշտ կարող են ստույգ տեղեկատվություն հաղորդել»:

Այս մասին YN.am-ի հետ զրույցում ասաց Հայրենյաց պաշտպան միության նախագահ Հարություն Մնացականյանը, ով ներկայիս դրությամբ գտնվում է ԼՂՀ-ում: 

- Բայց, իհարկե, բնակչության, տղամարդկանց և զինվորականների հեռանալու մասին անգամ խոսք գնալ չի կարող: Այն մարդիկ, ովքեր այստեղ են գտնվում, իրենք տարիների ընթացքում այստեղ են ապրում ու իրավիճակին շատ լավ ծանոթ են: Իրենք գիտեն ինչպես պաշտպանվեն, գիտեն ինչ պետք է անեն, որտեղ պետք է թաքնվեն: Մի խոսքով, կարող եք հանգիստ լինել:

Իսկ ինչ վերաբերում է Ստեփանակերտին, այստեղ երիտասարդները, ինչպես նաև կռված մարդիկ անընդհատ մոտենում են և՛ Արցախի ազատամարտիկների միությանը, և՛ Հայրենյաց պաշտպան միությանը, որպեսզի գնան իրենց մարտական ընկերների, զինվորների կողքին կանգնեն: Այս պահի դրությամբ դրա անհրաժեշտությունը չկա: Զինվորները իրենց ծառայությունը կարողանում են տանեն, բանակը իր խնդիրը կարողանում է իրականացնել