Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան շրջանում ադրբեջանական ստորաբաժանումը, որի կազմում կա 5 տանկ, հայտնվել է հայկական կողմի շրջափակման մեջ: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղվելով սեփական աղբյուրների վրա:

Աղբյուրը հայտնում է. «ԼՂՀ հմուտ գործողությունների շնորհիվ, Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան շրջանի ուղղությամբ գոյացել է «փակուղի», որի մեջ հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի 5 տանկ: Ձեռնարկվում են միջոցներ դրանց գրավման կամ ոչնչացման ուղղությամբ»:

Ըստ տեղեկությունների, լարվածությունը պահպանվում է հակամարտության գոտու հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում: ԼՂՀ ՊՆ ստորաբաժանումը իրականացնում է գործողություններ Ջաբրահիլի շրջանում ադրբեջանական բանակի կողմից գրավված մի քանի դիրքի հետվերադարձի ուղղությամբ: