ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել անմիջապես դադարեցնել ղարաբաղա-ադրբեջանական գոտում ընթացող ռազմական գործողությունները և պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։
Պան Գի Մունը խորապես անհանգստացած է հրադադարի ռեժիմի խոշորածավալ խախտումների մասին, մեծաթիվ մարդկային կորուստների, այդ թվում է՝ խաղաղ բնակչությունից, և ծանր զինատեսակների կիրառման մասին տեղեկություններից։
Նշենք, որ ԱՄՆ-ն ևս դատապարտում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակի նման սրումը և իրականացվող ռազմական գործողությունները՝ կոչ անելով խուսափել հետագա էսկալացիայից։