Տեղեկատվական ծուղակ, թե դիվանագիտական հնարք. իմ կարծիքը` միակողմանի մարտական գործողությունները դադարեցնելու մասին Ադրբեջանից հնչած հայտարարության վերաբերյալ։
Բոլորս էլ լավ հիշում ենք, որ 1990-ականների սկզբներին Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում պատմական հնարավորություն ունեցանք ազատագրելու մեր պատմական հայրենիքի մի փոքրիկ մասը։ Կարծում եմ՝ այսօր էլ ստեղծվել է նման պատմական պահ՝ վերականգնելու մեր տարածքային ամբողջականությունը՝ ազատագրելով Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասն ու գերության մեջ հայտնված մեր մյուս բնակավայրերը՝ սահմանը տեղափոխելով նվազագույնը Արաքս-Քուռ բնագիծ՝ Ադրբեջանին պարտադրելով ճանաչել Արցախի Հանրապետությունը։
Պատմության դասն է՝ քոչվոր ցեղին հասու չէ քաղաքակիրթ լեզուն, դժբախտաբար, նա միայն ու միայն հասկանում է ուժի լեզուն։
Արսեն Առստամյան