Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ  թիվ 5/08 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
 
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  վարչական շրջանի բնակիչ Արամ Հեպոյանը 2013թ մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է 5/08 ընտրատեղամաս, որտեղ փորձել է  մեկից ավելի անգամ քվեարկել, ինչը կանխվել է հանձնաժողովի աշխատակիցների կողմից։ 
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն։ 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: