Մայիսի 5-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության  Դավիթաշենի  բաժանմունքում   Համայնքային  ոստիկանության բաժանմունքի տեսուչից ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի 3-րդ  թաղամասում  գտնվող թիվ 5/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը  հայտնել է, որ  Արամ Հ.-ն փորձել է  մեկից ավելի անգամ քվեարկել:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: