Ժողովուրդ ջան, հատկապես՝ աղջիկներ, ադրբեջանական էջերից հայհոյանքներ են գրում մեզ՝ բազմապիսի առաջարկներով՝ հիշեցնելով, որ Ղարաբաղն իրենցն է: Ինձ գրել են, հեսա ձեզ էլ կհասնեն, ակտիվ էջերից են սկսել: Մի էլ պատասխանեք, ոչ մի ձև հետները կոնտակտի մի գնացեք, բլոք արեք շան թուլեքին:

Ու ժողովուրդ ջան, էլի խնդրում ենք ՝ քլիք չանել անհասկանալի կայքերի վրա, ոչ մի թիթիզության չդիմել՝ դրոշով նկարներ սարքել, իբր լրատվական կայքերից նորություններ ստանալ: Մի մոռացեք տեղեկատվական պատերազմի մասին, էս պահին բոլորս թիրախավորված ենք, ակտիվ էջերը՝ հատկապես: Հետևեք Արծրուն Հովհաննիսյանի էջին, ՊՆ-ի պաշտոնական էջին, մեր հազար տարվա կայքերին, ոչ թե վիդեոչարթ զիբիլահարթակներին: Դժվար չի մի քիչ ուշադիր լինելը: Հիմա վիրուս մաքրելու ժամանակ չի հեչ, զգույշ ու ուշադիր եղեք:

Սյունե Սևադայի ֆեյսբուքյան էջից։