Ադրբեջանցիներին պետք է հաղթանակ կամ առնվազն հաղթանակի պատրանք ոչ միայն ռազմաճակատում, այլև տեղեկատվադաշտում։ Ու որքան ագրեսիվ են դառնում թշնամիները Համացանցում, այնքան կարելի է ենթադրել, որ ռազմաճակատում «կայծակնային հաղթանակը» ձախողվել է։
Այս պահին հավաստանշել եմ թշնամական տիրույթում տարածվող 2 նման ապատեղեկատվություն՝
• սեփական բնակչությանը ոգևորելու համար ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի խորը թիկունքում գտնվող Կաչաղակաբերդի բարձունքի նկարը ներկայացնում են՝ որպես Հորադիսում գրաված Լալեթեփեի նկար;
• այսօրվա ամսաթվով վերստին շրջանառության մեջ են դրել երկամսյա հնության՝ Օդունդաղի բարձունքի այսպես կոչված «գրավման» լուրը
Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ իրական շոշափելի հաջողությունների բացակայության պատճառով՝ ադրբեջանցի քարոզչակներին հրամայվել է տարածել այս տեսակ «ոգևորիչ» տեղեկություններ։
Էլբակեան Էդգար