Ադրբեջանը, ինչ զենք էլ ունենա, Արցախյան հարցում չունի ու երբեք չի ունենա ամենահզոր զենքը` Հայրենի հողը, տունը, օջախը պահելու բնազդը: Մարդը գերհզոր է դառնում, երբ իր տան վրա են հարձակվում: Արցախը մերն է եղել, կա ու կլինի մերը:
Բացի այդ, հիմարի ձեռքում զենքը փորձանք է հենց իր համար: Սեփական զինվորներին որպես թնդանոթի միս վերաբերվող ադրբեջանական բռտապետը մի օր կանգնելու է Հաագայի դատարանի առաջ` ռազմական հանցագործի կարգավիճակով:
Ադրբեջանի ժողովրդին հազար տարի պետք չէ Արցախը: Ալիևի այդ կպչուն միտքը ընդամենը սեփական ժողովրդի ուշադրությունը իր լափած միլիարդներից շեղելն է, բռնակալի գահին հավերժ մնալու տենչանքը:
Առանց Ալիևի հրահանգի ոչ մի ադրբեջանցի չի զոհաբերի իր կյանքը Արցախի համար, առանց Սարգսյանի հրահանգի ամբողջ հայ ժողովուրդն է պատրաստ ատամներով պահել Արցախը:
Սա է մեր ուժը, մեր հաղթանակի գրավականը ու ամենամեծ փաստարկը, որ պիտի հասկանան թե Ադրբեջանը, թե նրա հանցանքների վրա աչք փակող միջազգային հանրությունը:
#Karabakhnow #Azerbaijanagressor #ArtsakhStrong #NKpeace
Իզաբելլա Աբգարյան