Այս պահի դրությամբ որևէ դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի գտնվում: Այդ մասին Ստեփանակերտում օպերատիվ կենտրոնում կայացած ասուլիսում ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:
«Այս պահի դրությամբ թշնամու վերասկողության տակ ՊԲ հենակետեր չկան»,- ասել է նա:
Նշենք, որ գնդապետն ասել է, թե այսօր ժամը 12-ի դրությամբ, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կրակոցներ չեն լինելու, մի քանի ուղղություններով կրակոցները շարունակվել են, բայց ոչ այդ ինտենսիվությամբ: Հակառակորդը կրակել է Մարտունիի, Մարտակերտի, Թալիշի ուղղությամբ: