Ադրբեջանցի քաղաքական գործիչ Ալի Քերիմլին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով ուղղակի դիմում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը: Azadliq.info լրատվական կայքի փոխանցմամբ, մեջբերել է ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող «Պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, և հարց տվել նրանց. «Բա ինչո՞ւ չկարողացաք վերցնել»։
«Բա ինչու՞ չկարողացաք վերցնել: Եթե խոսում եք բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերություններից հասարակության միասնականության, աշխարհի, հարևանների, հատկապես` Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվար վիճակում և խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչու՞ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին»: Խնդրում եմ, այլևս «Պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի արեք, դա լուրջ չի ընդունվելու»,- գրել է նա: