«Ունեինք մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդ՝ գլխուղեղի վնասվածքով, և հուրախություն մեզ, նրա մոտ երեկվանից դրական դինամիկա է գրանցվում, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա մանրամասնել է, որ բոլոր վիրավորների մոտ դեպի դրական տեղաշարժ կա, բոլորը գտնվում են խիստ ուշադրության կենտրոնում, ապահովված են և՛ դեղորայքով, և՛ նեղ մասնագիտական օգնությունով: