Թուրքիայի հայերը ծայրահեղ անհանգստացած են հանգստյան օրերին ուղղափառների Սուրբ Զատիկ օրը համայնքի անդմաների վրա հարձակումներից հետո:Այս մասին նշում է Agence France Presse-ը:
Անհայտ անձը յոթ անգամ օդ էր կրակել Ստամբուլի Գում Գափույում գտնվող հայկական եկեղեցու մոտ կիրակի օրը,որը խուճապ էր առաջացրել այնտեղ Զատիկը նշող մարդկանց մոտ:
Այդ նույն օրը երիտասարդ հայը հարձակման է ենթարկվել ավազակախմբի կողմից Թուրքիայի Սամաթիա քաղաքում: Այս մասին նշել է Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը:
«Այս հարձակումները ծրագրված են վախեցնել մեր համայնքի անդամներին և այլ փոքրամասնություններին»,- նշել է նա` պահանջելով ավելի մեծ անվտանգություն:
Անցած ամիս մոտ 30-40 մարդ հարձակվեցին Ավետարանական եկեղեցու վրա դրա բացումից քիչ անց: Այս մասին նշել է Association of Protestestant Churches in Turkey-ն:
Որոշ հարձակումներ տեղի էին ունեցել նաև վերջին տարվա ընթացքում, որի թիրախ էին դարձել քրիստոնեական համայնքի անդամներ:
Թուրքիայի հայկական համայնքի թիվը հասնում է մոտ 70,000-ի, որոնց մեծ մասը ապրում է Ստամբուլում: Նրանք հաճախ բողոքում են, որ երկրում իրենց վերաբերվում են որպես երկրորդ կարգի մարկդնաց: