Ապրիլի 7-ի դրությամբ հայկական կողմն ունի 21 անհետ կորած: Այս մասին քիչ առաջ Ստեփանակերտում, ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում հայտարարեց ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:
Ըստ նրա, այսօր հայտնաբերվել է 4 անհետ կորած զինծառայողների դիերը, իսկ 1-ը հայտնաբերվել է կենդանի վիճակում: Անհետ կորածների անունները դեռևս չեն հրապարավում, քանի որ ցուցակն մշտապես ճշգրտվում է: Նա նաև նշեց, որ անհետ կորածների հարցով ԼՂՀ ՊՆ-ն դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը:
Վիկտոր Առստամյանը նաև հայտնեց, որ այսօրվա դրությամբ հայկական կողմն ունի 36 սպանված, որոնցից 9 սպա և ենթասպա, 122 վիրավոր, 21 անհետ կորած: ՊԲ ստորաբաժանումների կողմից Աղդամի ուղղությամբ այսօր ոչնչացվել է հակառակորդի ևս մեկ ԱԹՍ: Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը: