Ռուսաստանի ԱԻՆ որոնողափրկարարական հարավային ջոկատի աշխատակիցները հայտնաբերել են Հայաստանի քաղաքացու դի, որը գնացել է ծովափ լողալու և անհետ կորել: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունըէ հղում անելով տեսչությանը:
Երիտասարդ տղամարդուն օգնելու խնդրանքով փրկարարներին դիմել է ոստիկանը: Նրա խոսքերով ահազանգ են ստացել այն բանից հետո, որ լողալու գնացած 22-ամյա երիտասարդը մեկ ժամվա ընթացքում չի վերադարձել ծովափին գտնվող իր առարկաների մոտ: Կիրակի օրը փրկարարներն անցկացրել են որոնողական աշխատանքներ Դագոմիսա ծովափի երկայնքով, իսկ երկուշաբթի օրը որոնման գոտին ավելի ընդլայնվել է:
«Ավարտվել են կորած 1991 թվականին ծնված Հայաստանի բնակչի որոնումները: Տեղական ժամանակով 13,00 մահացածի մարմինը հայտնաբերել են ջրասուզակները Դագոմիս շրջանի ծովափի շրջանում: Պատահարի մանրամասները ճշտվում են»,- նշված է հաղորդագրության մեջ:
Որոնողական աշխատանքներին ներգրավել են փրկարարական ջոկատի հինգ աշխատակից, այդ թվում նաև ջրասուզակներ: