Առաջինն այն է, որ մենք մշտապես հույսը պետք է դնենք մեր վրա: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Երկրորդ հետևությունն այն է, որ պատերազմական գործողությունների մեջ պատասխանատվության իր բաժինն ունի նաև միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Նա մասնավորապես ասել է. «Քանի որ երբ Ադրբեջանը ռազմական հայտարարություն էր անում, չէին արձագանքում, երբ Ալիևը ռազմատեխնիկայի հետ սելֆի էր անում, որի իրավունքը միջազգային պայմանագրերով չունի, Մինսկի խումբը շարունակում էր լսել ու հավասարության նշան դնել կողմերի միջև՝ անհասցե ու անդեմ հայտարարություններով»: