Ընկերներիս շատերին հետաքրքրում է նաև թե այս օրերին ինչ իրավիճակ է Թուրքիայում, հատկապես հարավ-արևելյան նահանգներում: Երկու բառով նկարագրեմ ու նկարներում եղածը երևի էլ ավելի պատկերավոր կարտացոլի իրկան վիճակը: Քանի դեռ Արցախի դեմ ռազմական ոտնձգություններ էր կատարում Ադրբեջանը, Թուրքիան այդ պահին , բոլորի աչքից հեռու , իր հարցերն էր լուծում քրդերի հետ: Իսկ այդ հարցերի լուծման տարբերակը բոլորիս հայտնի է՝ չկա ազգ, չկա խնդիր: Բազմաթիվ քաղաքներ են ավերվել, բազմաթիվ քաղաքներ ՝ մինչև 100 000 բնակչություն ունեցող, լրիվ ամայացել են:
Եթե բնակավայրերում կան ծերեր, սահմանափակ տեղաշարժվելու հնարավորություն ունեցողներ, ապա քաղաքացիական հագուստներով մարդկանց կողմից ենթարկվել են բռնությունների և սպանդի: Իսկ ազգյնական MHP կուսկացության նախագահ Բաշքանի Բահչելին հավաստիացրել է, որ քարը քարի վրա չեն թողնի ով դուրս կգա թուրքի դեմ: Հիշեցնեմ, որ վերոհիշյալ գործիչը հանդիսանում է նաև MHP-ի ոչ քաղաքական թև թև հանդիսացող ազգայնական ,,գորշ գայլեր,, խմբավորման ղեկավարն ու գլխավոր հրամանատարը:
Կիլիկիա Հայաստան