Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ։
Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը, կազմակերպության օրակարգային մի շարք հարցերի։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսված հանդիպումների ժամանակացույցի շուրջ։