Մեր հերոսներն անմահ են...
Ապրիլի 4-ին ամբողջ հայ ազգն իմացավ ևս մեկ քաջ մարտիկի մասին:
Կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր:
Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին:
Կապիտան Ուրֆանյանն անմահ է. առավոտյան նրա տան դիմաց այս մեքենան էր կանգնած: