ԱՄՆ-ում ապրիլի 8-ին, հայերի բազմահազարանոց բողոքի ցույց է եղել: Հայ համայնքի ավելի քան 3.500 ներկայացուցիչներ հավաքվել էին Լոս Անջելեսում գտնվող Ադրբեջանի հյուպատոսության շենքի մոտ: Պահանջը միակն էր. դադարեցնել Բաքվի բարբարոսական հարձակումները, որոնց ժամանակ խաղաղ բնակիչներն ու երեխաները նույնպես տուժել են:

Խաղաղ ցույցի մասնակիցները փակել են փողոցը և մեջտեղում նստացույց կազմակերպել` արգելափակելով երթևեկությունը։ Նրանք վանկարկել են «Ո՛չ մի թիզ»` հստակ «մեսիջ» հղելով Ադրբեջանի իշխանություններին:

Ակտիվիստները մոտեցել են հյուպատոսության շենքի մուտքի մոտ, որտեղ միասին կատարել են ՀՀ օրհներգը և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնել Արցախին։