Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների հետ կապված խնդիրներ:

Երկուստեք կարեւորվել է սերտ համագործակցության ընդլայնումը եւ խորացումը` որպես Հայաստանի եւ Արցախի պաշտպանունակության ամրապնդման եւ տարածաշրջանում կայունության պահպանման առանցքային գործոն: