«Փաստ է, որ ՀՀԿ-ն երիցս հաղցթեց», այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն՝ անդրադառնալով Մայիսի 5-ին Երևանում կայացած ավագանու ընտրություններին, որտեղ հաղթանակ էր տարել իշխող Հանրապետական կուսակցությունը:
«Խախտումներ իհարկե եղել են, բայց համոզված եմ, որ այդ խախտումները որոշակի ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա»,առանձնացրեց Մանվել Բադեյանն ու հավելեց, որ յուրաքանչյուր երկրում էլ ցանկացած խախտում ընտրությունների վրա ազդելու ընդամենը 10 տոկոս հնարավորություն է ունենում և ոչ ավելին:
Ըստ ԱԺ պատգամավորի քաղաքական ուժերը, որոնք ստացան բավականին ցածր ցուցանիշ փորձում են իրենց պարտությունը բարդել ժողովրդի վրա ասելով, թե վախի մթնոլորտ է եղել՝ նվաստացնելով ժողովրդին: Մանվել Բադեյանը կոչ արեց, որ քաղաքական ուժերը չնվաստացնեն սեփական ժողովրդին: