«Երեկ ողջ օրն այդպես էլ չհստակեցվեց զինծառայողներից մեկի ճակատագիրը։ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղարը դեռ կեսօրին հայտարարեց, որ զինծառայողի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ, և դրա առիթով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ։ «ՉԻ»–ն ուշ երեկոյան կապ հաստատեց Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ պարզելու՝ նորություններ կա՞ն արդյոք զինծառայողի վերաբերյալ։ Վերջինս մեզ ասաց, որ դեռևս անհայտ է զինվորի ճակատագիրը։ Խոսքը կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի մասին է, որն Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ գյուղից Է։ Արգիշտին 23 տարեկան է»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: