Հայաստանում վիճակն այնպիսին է, որ պետք է շուտափույթ հաստատենք սահմանադրական կարգ, որպեսզի մենք դադարեցնենք արտագաղթը: Այս կարծիքին է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

 Սարգսյանին իր  քաղաքկան դաշտում ունեցած  մեծ փորձառությունը ստիպել է, որ նա համոզվի, որ արտագաղթի պատճառները դրանք ոչ այնքան սոցիալական խնդիրներն են , որքան արդարության պակասի զգացողությունը հասարակության մոտ: Ըստ նրա` այդ ամենը փոխելը բավականին բարդ է ներկա իշխանույթունների օրոք:

«Ես կարծում եմ, որ իշխանությունը մտել է ժողովրդի գրպանը, իսկ առաջին գրպանահատը դա Տիգրան Սարգսյանն է, ով ոչ մի կերպ չի ուզում ժողովրդի գրպանից դուրս գալ,և ամեն ինչ անում է, որ այդ գրպանը ծակվի և, որ այնտեղ ոչինչ չլինի»,- ասաց Սարգսյանն ավելացնելով, որ այդ դեպքում ավելի հեշտ կլինի Տիգրան Սարգսյանի և Սերժ Սարգսյանի համար, քանի որ իրենք կսկսեն համատեղ թալանել պետությունը, քանզի պետության գրպանը կլինի իրենց տիրապետության տակ:

 Վերջինիս խոսքով, այսօր մենք ունենք մեկ խնդիր`վերականգնել երկրում արդարությունը, ինչը, ըստ նրա, հնարավոր է անել միայն սահմանադրական կարգի միջոցով: