Գերմանիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղված 7 կետից բաղկացած ներքին փաստաթուղթ է հրապարակել: Այս մասին, Интерфакс-ի փոխանցմամբ, հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Գերմանիան 7 կետից բաղկացած ներքին փաստաթուղթ է հրապարակել: Ծրագիրը հակամարտության կարգավորման ուղիներ չի նախատեսում, քանի որ համապատասխան մանդատով օժտված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սակայն մի շարք հիմնական դրույթներ է պարունակում, որոնց թվում գլխավորն ու կարևորագույնը վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանմանը», - ասել է նա: