Բակո. Պատերազմող երկրի նախագահը:

/ Մինչև բուն թեմային անցնելը ցանկանում եմ տեղեկացնել , որ ինչ գրելու եմ բացառապես Արցախի բնակչության կարծիքն է, խանութի աշխատողից սկսած մինչև ներկա և նախկին պաշտոնիաներ: Անձամբ եմ զրուցել բոլորի հետ:/

Ճիշտն ասած իմ համար զարմանալի էր , որ մի երկրում նախագահին կարող են այդ կարգի սիրեն, ու սիրեն ոչ թե պաշտոնիաները , այլ հասարակ քաղաքացին: Բակոյի մասին խոսելուց տարեցները ասում են ՝ էն մեր տղենա, ստեղ կռված, ստեղ մեծացած, սաղիս անունները անգիր գիտի, որ գալիսա մեր ռայոն, իջնումա ձեռքով բարևումա, որպիսություննա հարցնում: Բակոյի տարիքայինները ասում են ՝ Բակոն հասարակ տղայա, դե մեր հետ կռվելա, մենք իրան ավելի լավ ենք ճանաչում , քան մնացածը, ու սկսում են ամեն մեկը մի բան պատմել պատերազմի տարիներից:

Շրջաններից մեկի նախկին ոստիկանապետի հետ եմ խոսում.

- Ո՞նց նախագահա Բակոն:

- Տղա ջան , մեր շրջան շատ են գալիս պաշտոնիաները հանգստանալու, հյուր հենց ունենում են առաջինը ստեղ են բերում: Մինչև Բակոն, ով գալիս էր , արժող - չարժող սաղի համար ոստիկանությունը տագնապ էինք տալիս, տղերքը հելնում 5 մետրը մեկ կանգնում էին , որ դիմավորեն , չեստ տան: Մի օր Բակոն պտի գար, էլի սաղին հանեցի կանգնեցին պոստին: Եկավ: Մեքենայից իջավ ու հարցրեց, թե ովա՞ ասել էս տղերքին բերես ստեղ , ձեն չհանեցի, ասեց շտապ սաղին ասա թող իրանց գործին գնան, էտ օրվանից պրծավ , էլ տենց բան չկա: Մեր մոտ գալուց մի մեքենայովա գալիս, ավելորդ մարդ չկա հետը, սաղին հայաթում անունով գիտի:

Խանութի աշխատողներից մեկը պատմումա.

- Բակոն կարացավ ոստիկանության մեջից լրիվ վերացնի կաշառք բառը: Հլը փորձվի մի գայիշնիկի փող տաս, տես ինչ կանի, կարողա ների գնաս , բայց փող չի վեկալի: Հալալա էտ տղուն :

Ու սենց սկսվեց բոլորի պատմությունները:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը բնակվում է իր հին հայրական տանը, շատ դեպքերում ոտքով է աշխատանքի գնում , առանց թիկնապահների: Ճանապարհին բոլորին բարևում է, ասում - խոսում հետները:

Մարտունի քաղաքում եմ: Քաղաքապետի մոտ եմ գնացել , բայց տեղում չի: Տեղակալը ասեց նախագահի հետ հանդիպմանա, մի քիչ հետո կգա: Սպասում ենք: Մի պահ առաջին հարկում շարժ նկատվեց, մի քանի հոգի դուրս եկան, մեջները մի գեներալ-լեյտենանտ կար: Հետները դուրս եկա, կողքիս կանգնածին հարցրեցի ՝ ովա՞ էս գեներալը, պատասխանեց՝ տնաշեն եքա Բակո Սահակյանը կողքը կանգնած դու գեներալին տեսար մենակ...: Շշմել էի , Բակոն նույն շենքի երկրորդ հարկում էր, ես առաջին հարկում, մտքովս չէր անցնում ,որ վերևում նախագահ կա, ավելին ասեմ գեներալի ուսադիրները եթե չտեսնեի, հաստատ ուշադրություն չէի դարձնի իրանց:

Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցի մոտ կանգնած ենք, սպասում ենք Բակո Սահակյանը գա՝ ասուլիս պետքա տա: Դե սպասում ենք , որ հեսա մի երկու հատ ջիպ 1000-ի տակ կգան դռիկներով, գոռգռալով՝ նախագահավարի: Հեռվում մեկը երևումա, դանդաղ քայլելով, բարևելով քայլումա: Նրան էլի մի մարդ է միանում ու խոսալով քայլում են: Մոտիկացան մեզ: Բակոն էր, ԼՂՀ մեկ ուրիշ պաշտոնիայի հետ: Բոլորիս բարևեց, ընդհանուր հարցրեց՝ ո՞նց եք, ու մտավ հյուրանոց: Գնաց մի սենյակ, որի դուռը ինքը բացեց, ու ընդհանրապես բոլոր դռները ինքն էր բացում, ուղեկցող չուներ: Ասուլիսի մտնելուց հետո մի քանի նախագահականից զինվորական եկան :

Դրանից հետո, մեքենայով գնում եմ Ստեփանակերտի փողոցներով ու լսում եմ մեքենաների դռիկներ, բարձրախոսով ճանապարհ բացել ու մոտ մի 10 մեքենա իրար հետևից գնում են, շատ զարմանալի էր իմ համար դարձել , Երևանում սովորական է , բայց Ստեփանակերտում զարմացա: Մանվել Գրիգորյան էր...տեղ էր գնում...:

Հ.Գ. Իհարկե Արցախում երևի կլինեն մարդիկ, որոնք կդժգոհեն ու կբողոքեն Բակոից, բայց ես տենց մարդ չտեսա: Ու անկեղծ ասած շատ լավ զգացի , որ չտեսա: Արցախցիները չպետքա բողոքեն իրարից, չպետքա տրամադրվեն իրար դեմ: Ախր մենք մինչև Երևանից ու մյուս շրջաններից հասնենք օգնության , էտ ընթացքում իրանք իրար հետ են կանգնած լինելու:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: