Երեկ՝ ապրիլի 12-ին, Եվրախորհրդարանի լիագումար նիստին ընդառաջ եվրոպացի մի շարք գործիչներ արդեն իսկ իրենց դիտարկումներն են ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ` կոչ անելով ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղին աջակցություն ցուցաբերելու համար իրականացնել հստակ գործողություններ:
Թեմայի շուրջ ելույթ ունեցան Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ, որոնց գերակշիռ մասը հանդես եկավ հայամետ դիրքորոշումներով՝ առաջարկելով խստացնել Ադրբեջանի հանդեպ ճնշումները։