Այլ բան է մարտի դաշտում տեսնել զոհեր, տեսնել դիակներ, մեկ այլ բան է ներկա լինել նահատակված զինվորի հուղարկավորությանը: Այսօր ներկա էի Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից անմահացած 20-ամյա Նորիկ Սարգսյանի հուղարկավորությանը: Նորիկը իր մնացած ընկերների հետ , եթե մեզ համար հերոս է, ապա իր ծնողների համար նա նախ և առաջ որդի էր, զավակ, ով ծնողների լույսն էր, ապագան, ով ծնողների երջանկությունն էր , ծնողներին թոռնիկներ պարգևող ՈՐԴԻ էր... Անասելի ցավ է , երբ անգամ վերջին համբույր չի կարող տալ ծնողն իր որդուն, որովհետև անօրեն ու սրբապիղծ թուրքը նահատակված զինվորի մարմնին հանգիստ չի թողել, որի պատճառով փակ է մարմինը... Հավերժ փառք ձեզ ՏՂԵՐՔ, ներեք մեզ, որ չկարողացանք ձեզ օգնել ու նեցուկ լինել... Խոնարհումս ձեր ծնողներին...

Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան էջից: