Քյարամ Սլոյանի հետ մինչև կյանքի վերջին րոպեները հակառակորդի հետ հերոսաբար մարտնչած Արմենակ Ուրֆանյանի եղբայրն արդեն որոշել է՝ գնալու է Քյարամ Սլոյանի ծնողներին շնորհակալություն հայտնելու: Իսկ շնորհակալություն է հայտնելու նրա համար, որ իրենց դաստիարակած տղան իր ավագ եղբորն այդ պահին մենակ չի թողել, մնացել է նրա հետ ու հերոսաբար կռվել թշնամու դեմ:

«Սիրտս ոնց է մղկտում Քյարամիս համար. Քյարամն Արմենիս կողքն է մնացել, ասել է՝ «քեզ մենակ չե՛մ թողի, չե՛մ գնա»…: Հավատարիմ զինվոր է եղել: Փոքր տղաս որոշել է՝ գնալու է նրա ծնողներին շնորհակալություն հայտնի, իրենց որդու հերոսական ու անձնվեր քայլի համար: Արմենս միշտ ասում էր՝ «Զինվորին պետք է սիրես, քո ամենամեծ ուժը գնահատված ու հանձնառու զինվորն է»: Իր տղերքին շատ էր սիրում: Առհասարակ քչախոս էր, իսկ գործից ընդհանրապես չէր խոսում. միակ բանը, որ լսում էինք, իր զինվորի գովքն էր»,- mediamax.am-ի հետ զրույցում ասել է զոհված հրամանատարի մայրը՝ տիկին Համեստը։

Նշենք, որ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշել էր, որ ադրբեջանցիները, որոնց թվում նաև թուրքական ահաբեկիչներ են եղել, գլուխը տարել են գյուղից գյուղ ու բղավել, որ սա եզդի ժողովրդի ցեղասպանության շարունակությունն է, ու որ նույնը կկրկնվի նաև քուրդ ժողովրդի հետ, եթե նրանք համարձակվեն հարձակվել թուրք ժողովրդի վրա: