Վալերի Պերմյակովը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ: Գյումրիում այսօր Ավետիսյանների սպանության գործով դատարանը ուսումնասիրում է ամբաստանյալ Վալերի Պերմյակովի հարցաքննությունների տեսագրությունների արձանագրությունները, որոնք կատարել են հայկական և ռուսական կողմերը:
Իր իրավունքների մասին դատավորի խոսքերը լսելուց հետո Պերմյակովը գլուխը տարուբերելով հայտարարել է. «Ես հրաժարվում եմ ցուցմունք տալ»:
Ամբաստանյալի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը հարցրել է նրան, թե արդյո՞ք որևէ մեկը սպառնացե՞լ է նրան, որ ցուցմունք չտա դատարանում, ինչին Պերմյակովը պատասխանել է՝ «ոչ»:
Պերմյակովը նաև հրաժարվեց պատասխանել հարցերի մի մասին, ինչպիսիք են՝ թե արդյոք մտադիր է եղել ավազակային հարձակում իրականացնել, թե՞ այլ նպատակ է ունեցել, որ առանձնակի դաժանությամբ սպանություն է կատարել, որ սպանությունը կատարվել է շահադիտական նպատակներով, որ մոտեցել է հայ-թուրքական սահմանին՝ նպատակ ունենալով ապօրինաբար հատել այն: