Ռուսաստաի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի արտահայտությունները վայել չեն մի մարդու, ով ներկայացնում է պետությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնարարար Շավարշ Քոչարյանը:

«Ես ինքս երբեք չեմ կարող նման խոսակցական ոճ օգտագործել»,- ասել է նա՝ նշելով, որ նման խոսելաոճը չի կարող բնորոշ լինել պետական գործչին ու պաշտոնյային:

Նշենք, որ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ «պատերազմը հենց սառնարյունություն է պահանջում, այլ ոչ թե լղոզված քարոզչական լացուկոծ»: