ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստում բարձրացվել է ադրբեջանական սադրիչ գործողությունների հարցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստից հետո` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
«Իմ գործընկերներին ս տեղեկացրել եմ ապրիլի սկզբից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին: Հայկական կողմն իր լուրջ մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ռազմական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Դրանք բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ են դարձել, զոհեր են եղել նաև խաղաղ բնակչության շրջանում: Այս հարցի հետ կապված կատարվել է կարծիքների փոխանակում»,-ասել է Յուրի Խաչատուրովը:
Նրա խոսքով` Ռազմական կոմիտեի նիստում քննարկվել են օրակարագային բոլոր հարցերը: Մասնակիցները նշել են, որ ՀԱՊԿ-ի տարածաշրջանում ռազմական անվտանգության սպառնալիքի հարցը կրում է համալիր բնյութ:
«Ռազմական անվտանգության հարցն առնչվում է քաղաքական, տնտեսական, տեղեկատվական և այլ կարևոր ոլորտների հետ: Դրանից ելնելով, անհրաժեշտություն կա աջակցելու և կատարելագործելու հավաքական անվտանգության երկրներում կայնության ապահովման մեխանիզմները: Եկել ենք համաձայնության կատարելագործելու Միացյալ շտաբի գործունեությունը, հստակեցրել ենք շտաբի խնդիրները, գործառույթները և այլ հարցրեր: Նախանշել ենք նաև մեր հետագա աշխատանքի ուղղությունները»,-հավելել է Յուրի Խաչատուրովը:
Երևանում ապրիլի 15-ին անցկացվել է ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական` ութերորդ նիստը: Հայաստանի նախագահությամբ այն անցկացվում է երկորդ անգամ: Ռազմական կոմիտեի նիստին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը և Միացյալ շտաբի պետը: Հաջորդ նիստն անցկացվելու է Հայաստանում 2016 թվականի երկրորդ կեսին: