Ռուսական էստրադայի հանրաճանաչ երգիչ Ստաս Միխայլովը հոսպիտալացվել է Ստավրոպոլ քաղաքում կայանալիք համերգից առաջ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ երգիչը վատ ինքնազգացողություն է ունեցել համերգից մոտ մեկ ժամ առաջ:

Ըստ նախնական տվյալների՝ արտիստը խնդիրներ է ունեցել արյան ճնշման հետ: Նա այժմ գտնվում է հիվանդանոցում, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում: Երգչի դուրսգրման մասին տեղեկությունը բժիշկները հայտնելու են առավոտյան:

Միխայլովի կինը` Իննան, վստահությամբ նշել է, որ հիվանդության պատճառը գերհոգնածությունն է։