ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր այցելել են Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ զինծառայողների: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով են պարգևատրվել` N զորամասի ծառայության պետ, գնդապետ Գենադի Ռենիկի Բաղդասարյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Միքայելի Մելքումյանը, զորամասի ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արտյոմ Իշխանի Գևորգյանը, զորամասի գումարտակի հրամանատար, մայոր Էդիկ Մկրտիչի Մալոյանը, զորամասի վաշտի հրամանատար, մայոր Արարատ Եղիշի Բաղդասարյանը, զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Մարատ Ալբերտի Պետրոսյանը:
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով են պարգևատրվել` N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Նորայր Նելսոնի Ասլանյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առուստամյանը, զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Սլավիկի Ջհանգիրյանը, զորամասի ծառայության պետ, մայոր Արամ Իլյայի Պողոսյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Ռաֆիկի Հովսեփյանը, զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Արման Գրիգորիի Ադամյանը, զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռոման Գրիգորիի Ադամյանը, զորամասի խմբի հրամանատարի տեղակալ, կրտսեր սերժանտ Ռազմիկ Գրիգորի Գասպարյանը, զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Շուլի Արմենի Հակոբյանը, զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Գրիգորիի Աղասյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Սարիբեկի Բադալյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սիրեկանի Մալխասյանը:
Արիության մեդալով են պարգևատրվել` N զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Վրեժ Մարատի Գրիգորյանը, զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կամսար Ռազմիկի Հարությունյանը, զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր Ակսել Աղվանի Գրիգորյանը, զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Հայկ Ռուդիկի Գալստյանը, զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Էդուարդ Թաթուլի Թելյանը, զորամասի բժիշկ, բժշկական ծառայության լեյտենանտ Արմեն Սուրենի Բաբայանը, պայմանագրային զինծառայող, սերժանտ Մհեր Բորիսի Այվազյանը, զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սմբատ Ռաֆիկի Բաղդասարյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Միգելի Սամսոնյանը, պայմանագրային զինծառայող, զորամասի շարքային Յուրիդա Սահակի Գաբրիելյանը, զորամասի բուժակ, ավագ Ալիկ Արտիկի Հայրապետյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Արտյոմի Ներսիսյանը, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վրեժ Վալերիի Բզնունին, ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Հովհաննեսի Մանուկյանը:
Մարտական ծառայության մեդալով են պարգևատրվել` N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Արայիկ Ռուբենի Պողոսյանը, զորամասի խմբի հրամանատար, լեյտենանտ Ռոբերտ Յուրիկի Բաղյանը, զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուդիկ Արկադիի Մալխասյանը: