ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճիշտ է համարում իր մասնակցությունը Ռուսաստանում կայացած Եվրասիական ﬕջկառավարական խորհրդի նիստին, որը նախատեսված էր անցկացնել Երևանում, բայց քառօրյա պատերազմից հետո ԵՏՄ անդամ-պետությունների հորդորով տեղափոխվեց:
«Կարծում եմ, որ երկրի վարչապետը զգացմունքային որոշումներ չպիտի կայացնի, չպետք է ուղղորդվի: Մենք պետք է մտածենք ﬔր պետության շահերից: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, երբ պաշտոնապես Հայաստանում էր, խնդրեց որ մասնակցեմ: Ես, իհարկե, կարող էի չմասնակցել ու հաճոյանալ ժողովրդի այն հատվածին, ով ասում է, թե պետք չի գնալ, պատիվ չի բերի, բայց ես կարծում եմ, որ գնալը շատ ճիշտ էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վերջինս նշեց, որ Մոսկվայում առաջին իսկ պահին որոշում կայացվեց մայիսի 20-ին Երևանում անցկացնել ԵԱՏՄ վարչապետների խորհրդի նիստը, որը ﬕաձայն ընդունվեց: «Գնալը շատ արդյունավետ էր, և ﬔր դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, մենք ﬔր հարաբերությունները պետք է ամրապնդենք»,-ասաց նա։
Երկրի վարչապետը զգացմունքային որոշումներ չպետք է կայացնի. Հովիկ Աբրահամյան
Ես, իհարկե, կարող էի չմասնակցել ու հաճոյանալ ժողովրդի այն հատվածին, ով ասում է, թե պետք չի գնալ, պատիվ չի բերի, բայց ես կարծում եմ, որ գնալը շատ ճիշտ էր: