«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ԼՂՀ խնդրի շուրջ մեկ շաբաթ Եվրախորհրդարանում ծավալված բանավեճը վերջին 6-7 տարիների կտրվածքով եղել է աննախադեպ:

«Ռազմական գործողությունների վերսկսումից անմիջապես հետո ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկավ հայտարարությամբ, զանգեց երկու երկրների արտգործնախարարներին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը անընդմեջ կապի մեջ էր երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Եվրախորհրդարանի բանավեճը առաջինն էր իր տեսակի մեջ վերջին 7-6 տարիների ընթացքում, ինչը շատ կարևոր էր և նշանակում էր, որ կոնֆլիկտը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև ԵՄ կայունության համար: Այդ իսկ պատճառով համաձայն չեմ, որ ԵՄ լռում էր կամ չէր ցուցաբերում հետաքրքրվածություն այս հարցում»,- ասել է Սվիտալսկին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: