«Որովհետև գնդակը խոցել էր փաստացի գլխուղեղը, և զինծառայողը մահացել էր ուղեղի զարգացող այտուցից »,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հայտնելով, որ օրերս «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված անձնացից մեկը:

Նա նշեց, որ զինծառայողը բազմաթիվ այլ վնասվածքներ է ունեցել, և երկար պայքարից հետո կենտրոնում չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Մահացածը Սիսիանի ջոկատի կամավորներից Կարո Ծերունի Համբարձումյանն էր, ով եղել էր Մարտակերտի ճանապարհին անօդաչու թռչող սարքով պայթեցված ավտոբուսում: