«Հրապարակ» թերթը գրում է.

«Ղարաբաղյան կողմում երեկ խիստ պրագմատիկորեն ժխտեցին հնարավորությունը, թե Լավրովը կարող էր և այցելել Ղարաբաղ. «Էս տոչնի էն դեպքն ա, որ պտի ասես` կյա, որ հի՞նչ անի, հեչ Պետդումայի պատգամավորները չօզին կյան»: Ընդ որում, ԼՂ նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրներն էլ տեղեկացրին, որ Բակո Սահակյանն էլ իր հերթին չի եկել Երևան` «տեսնելու», թե «հինչ կա» Լավրովի ոչ դատարկ ձեռքերում:

Բակո Սահակյանը, ըստ նրանց, նախ զբաղված է դիրքերն ու բանակն ամրացնելու գործով, հետո էլ` «էս օրերին սպասում ա Լևոն Տեր-Պետրոսյանին»: Ե՞րբ է գալու առաջին նախագահը: «Լիազորված չինք ասիլ»: Փորձեցինք այս հարցերի պատասխաններն իմանալ ԼՂ վարչապետ Արա Հարությունյանից: Վերջինս հորդորեց, որ խոսենք միայն տնտեսությունից: Խոսե՛նք: «Ողջ տնտեսությունը` հանքարդյունաբերությունը, էներգետիկան, գործարանները` բոլոր ուղղություններն էլ աշխատում են լիարժեք»:

Քառօրյա պատերազմի ժամանակ կանգը մե՞ծ էր: «Հա, իհարկե, մոտ 5-7 օր կանգ եղավ, հիմա ողջ հզորությամբ աշխատում ենք»: Իսկ Ղարաբաղին նվիրաբերվող գումարները ե՞րբ և ի՞նչ նպատակներով եք տնօրինելու: «Իհարկե, հիմնականում պաշտպանական նպատակներով, որոշ մասով արդեն իսկ տնօրինվում է` առաջնահերթ ծախսերի համար, մեկ-երկու օրից պատրաստ կլինի վերջնական ծրագիրը, կարգադրիչ մարմին կստեղծվի, և ամեն բան կհրապարակայնացնենք»: Մինչև ե՞րբ եք հավաքելու այդ գումարները: «Ընդմի՛շտ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: