«Ժողովուրդ» թերթը գրում է.
««ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2015 թվականի տարեկան զեկույցից պարզվում է, որ Հայաստանում պետպատվերի շրջանակներում ձեռք բերվող դեղերը չհիմնավորված թանկ գներով են գնվում։ ՎՊ-ն պարզել է, որ, ասենք, 3 հազար դրամ արժեքով (ներառյալ ԱԱՀ-ն) ներկրված դեղը պետական կարիքների համար գնվել է 5 հազար դրամով, կամ, ասենք, 120 դրամով ներկրված մեկ այլ դեղը գնվել է 350 դրամով և այսպես շարունակ։ Այս երևույթը ՀՀ առողջապահության նախարարությունը պատճառաբանել է այն հանգամանքով որ ոչ մի ընկերություն չի համաձայնի առանց շահույթի դեղեր մատակարարել։ Բայց խնդիրն այն է, որ շահույթ ասվածը չի նշանակում 100 կամ 200 տոկոսի շահույթ։ Եթե գնման գործընթացներում մրցակցություն ապահովեն, ապա հաստատ էժան գնով առաջարկներ ևս կլինեն։ Բայց մեր իրականությունն այն է, որ եթե դեղ ներկրող որևէ փոքր ընկերություն համարձակվի պետպատվերի մրցույթներին մասնակցել, ապա այնպիսի պատմության մեջ կընկնի, որ այլևս խելքի չի գա»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: