ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ հարցին, ասաց, որ այս պահին հայաստանյան քաղաքական ներուժն աշխատում է այդ ուղղությամբ:

«Իսկ անձամբ իմ տեսակետը միշտ էլ եղել է այն, որ Արցախը` որպես հակամարտության կողմ, պետք է մասնակցի բանակցություններին: Այսօր այս կամ այն կերպ Արցախը մասնակցում է բանակցություններին, բայց Արցախը պետք է բանակցությունների անմիջական մասնակից լինի, հակառակ դեպքում՝ հարցի լուծման վերջնական փուլում մենք պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ ներից զրոյից սկսենք»,-ասաց պաշտպանության նախարարը: