Ապրիլի 29-ի երեկոյան երեք անհայտ անձ հարձակվել է Անաստասիա Վոլոչկովայի մոսկովյան առանձնատան վրա: Ավազակները կապել էին ծառայի ձեռքերը և տնից դուրս բերել փողերով և թանկարժեք քարերով երկաթյա պահարանը:
Տան տերերը առևանգման ժամանակ տանը չեն եղել: Իմանալով կատարվածի մասին` բալետի պարուհին մոտական չվերթով վերադարձել է Վարշավայից Մոսկվա, որտեղ նա գտնվում էր համերգներով: Առաջին օրերը Անաստասիա Վոլոչկովան մեկանաբանություններ չեր տալիս, նրան մտահոգում էր միայն իր աղջկա առողջական վիճակը, որը առևանգման պահին գտնվել է տանը:
Սակայն մի քանի օր անց ռուսական Комсомольская правда պարբերականին հաջողվել է մեկնաբանություն վերցնել Վոլոչկովայից,որը ներկայացնում ենք ձեզ:
«Ես չեմ ցանկանում անվանել առևանգված գումարի չափը, սակայն այն շատ մեծ թիվ է 100.000 դոլարից ավել: Իմ ամուսնու Իգորի պնդմամբ ես փողերը պահում էի տան սեյֆում, այլ ոչ բանկում: Այդպես հարմար էր, քանի որ ես շատ եմ ծախսում: Մեծ մասամբ դա կապված է ստեղծագործական աշխատանքի հետ. բարեգործական համերգներ, պարի բեմադրություններ, երգեր, տեսահոլովակներ և այլն: Չնայած այն հանգամանքին, որ այն տունը, որտեղ մենք ապրում ենք Արիշայի(Վոլոչկովայի աղջիկ) հետ մերը չէ, ես միշտ համոզված եմ եղել, որ այնտեղ ապահով է:
Իմ համերգների մեծ մասը բարեգործական է և նախատեսված է երեխաների համար: Այս տարի ութ այդպիսի համերգ եմ տվել, որոնցից հինգը Ուրալում: Ապրիլի 28-ին մեկնեցի Վարշավա ավարտելու համերգաշարը, որից հետո ծրագրել էի Բախտիարի(սիրեցյալ) հետ մեկնել Թաիլանդ: Սակայն համերգի հաջորդ օրը առավոտյան ինձ հայտնեցին, որ տեղի է ունեցել ավազակային հարձակում տան վրա: Վերադարձա տուն: Առաջին քայլս Արիշային տեսնելն էր: Տունը, որ ես միշտ համարել եմ իմ ապաստարնը, վերածվել էր քաոսի, որտեղ գտնվում էին քննիչներ, օպեր աշխաողներ, ահազանգի համակարգ ներդնող մարդիկ:
Ես հարցրեցի Իգորին «Ինչու՞ մինչև այժմ չես ապահովել քո դստեր անվտանգությունը»: Լավ հաշվի չառնենք, որ Իգորը պարտք է ինձ շուրջ մեկ միլիոն դոլար(բալետի պարուհին մի քանի տարի առաջ իր նախկին ամուսնուն տրամադրել էր 3 մլն դոլար բիզնես ծրագրի համար),հաշվի չառնենք այն հանգամանքը, որ մեր ամուսնական կյանքի ինը տարվա ընթացքում Իգորը բնակարանով չի ապահովել ոչ ինձ, ոչ իր դստերը, հաշվի չառնենք այն հանգամանքը, որ Իգորը մշտապես դիմել է ինձ ֆինանսական օժանդակության հարցով, սակայն այն, որ Իգորը չի ապահովել մեր ընդհանուր աղջկա անվտանգությունը, ես դա նրան երբեք չեմ ների»,- նշել է բալետի պարուհին:
Վալաչկովան նաև նշել է, որ ենթադրություններ ունի` ով է եղել ավազակային հարձակման կազմակերպողը: «Իմ շրջապատում կա երեք մարդ, որոնց ես կասկածում եմ: Նրանցից երկուսը ունեցել են դրդապատճառ, որոնցից մեկը ինձ շատ մոտ կանգնած մարդ է, իսկ մյուսը վերջինիս ծանոթներից է»,- նշել է Վալաչկովան:
Վալաչկովան նշել է, որ գողերը վերցրել են բոլոր փողերը և թանկարժեք իրերը: Չեն վերցրել միայն իր կրեմլի համերգի մոնտաժ արած տարբերակի սկավառակը, Պետերբուրգի բնակարանի բանալին, ինչպես նաև շատ թանկարժեք Vertu հեռախոսը, որը պարուհուն նվիրել է վերջինիս սիրեկան Բախտիարը:
Կարելի է ենթադրել, որ ամբողջ գողոնը կազմել 20-30 մլն ռուբլի: