Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ  թիվ 9/17 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

 Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  վարչական շրջանի բնակիչ Էդգար Եփրեմյանը  2013թ մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 9/17 ընտրատեղամաս, որտեղ փորձել է երկրորդ անգամ  քվեարկել, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից։ 

 Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն։ 
 
Այսպիսով, մայիսի 5-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված խախտումների կապակցությամբ հարուցվել է 6 քրեական գործ, որոնք բոլորն էլ վերաբերել են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերին։
 Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: