Սերժ Սարգսյանի հրամանագրերով պաշտոնից ազատվել են ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ պաշտպանության նախարարի տեղակալը: Սա լավ է: Բայց կիսատ է: Հայաստանում մինչև հիմա մարդիկ նշանակվում են պաշտոնների և հեռացվում են պաշտոններից՝ առանց որևէ հիմնավորման: Ինչու՞ հեռացվեցին պաշտոններից այս մարդիկ կամ նույն ինքը՝ Միհրան Պողոսյանը: Որևէ հետաքննություն լինելու՞ է, եթե նրանք ասենք՝ ներգրավված են եղել կոռուպցիոն գործընթացների մեջ, պատասխանատվության ենթարկվելու՞ են, թե՞ ոչ: Կամ եթե խոսքը վերաբերում է ազգային անվտանգությա՞ն հարցերին: Այս քայլերը ոչինչ չեն փոխում, որովհետև չկա պատասխանատվություն: Ստացվում է՝ դու կարող ես գալ, ձախողել մի ողջ համակարգ ու քեզ պարզապես կհեռացնեն և վերջ: Գնա կայֆեր արա դիզածդ փողերով: Եվ այսպես շարունակ՝ անպատասխանատվության շրջապտույտ՝ ի վնաս պետության: Մենք պետք է դառնանք առավել պահանջկոտ և հետևողական՝ ոչ միայն ազատել ձախողված պաշտոնիաներին, այլև պատասխանատվության ենթարկել նրանց՝ կանխելու համար հետագա անպատասխանատուների և կաշառակերների բազմացումը: Իսկ մինչ այդ՝ բոլոր այս հրաժարականները պայքար են հետևանքների դեմ, այն էլ՝ ուշացած:
Հայկ Կոնջորյանի ֆեյսբուքյան էջից: