Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունել է Թուրքիայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հավաքների ազատության իրավունքի խախտումը և պարտավորեցրել երկրի իշխանություններին ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը վճարել 1 մլն եվրո՝ հասցված վնասի դիմաց։ Այդ մասին ասված է ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրությունում:

Գործին առնչվող նյութերի համաձայն՝ Թուրքիայի իշխանություններն առգրավել են ընդդիմադիր կուսակցության սեփականության զգալի մասը՝ ղեկավարվելով Սահմանադրական դատարանի որոշմամբ և 2007 և 2009 թվականներին անցկացված ստուգումների արդյունքներով:

ՄԻԵԴ-ն ընդունել է կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտումը «Ժողովրդահանրապետական կուսակցությունն ընդդեմ Թուրքիայի» գործում։