«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանը մտմտում է առաջիկայում ՀՀ կառավարությունը ցրելու և բոլորովին նոր կառավարություն ձևավորելու մասին: Մասնավորապես, ըստ այդ լուրերի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ անելուց հետո նրան կփոխարինի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ կառավարության անդամների մեծ մասը, կամ այլ կերպ ասած՝ բոլոր հին դեմքերը հրաժեշտ կտան իրենց նախարարական պաշտոններին: Մինչ ապրիլյան քառօրյա պատերազմը, ծրագրված է եղել, որ կառավարության կազմի փոփոխությունը պետք է տեղի ունենա աշնանը: Սակայն Հայաստանում ստեղծված նոր իրողությունը պարտադրում է գործընթացներն արագացնել: Հենց այս հանգամանքով է բացատրվում նաև այն փաստը, որ իշխանական լրատվամիջոցները ևս սկսել են անդրադառնալ պաշտոնյաների չարդարացված և պետական միջոցների հաշվին հարստանալու խնդրին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: